Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում 2019թ. օգոստոսից մինչև 2020 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, մտել է Երևան քաղաքի Տ. Մեծի պողոտայի 16 հասցեում գործող սուպերմարկետներից մեկը, որտեղ օգտվելով աշխատակիցների անուշադիր լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է մեկ հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ 1 կգ քաշով բաստուրմա: 1 կգ բաստուրմա հափշտակելու համար քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին: 

 

 

Վերջինս սպասվում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում: