ՀՈՒԼԻՍԻ 7-12
Ուշադրություն
Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 8-10-ը՝ կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 8-12-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։