Էդուարդ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԿԻՍՎԵՔ, ՍԻՐԵԼԻՆԵ´Ր
Այս հերոս մարդուն ճանաչում եմ 2006 թ-ից ի վեր։
Այդ պահի դրությամբ իր հրաշալի թիմի հետ միասին արդեն իսկ 30 հազար վիրահատություն էր արել 30 տարվա ընթացքում, մեծապես օգնելով նաև երկրաշարժից տուժածներին և Արցախյան առաջին պատերազմի ընթացքում վիրավորված ազատամարտիկներին, իսկ այժմ էլ արդեն այս վերջին պատերազմից տուժած մեր հերոս էրեխեքին:
Նա տարեկան 1000-ից ավելի վիրահատություն է կատարում, ամբողջովին պոկված վերջույթները նորից տեղադրում է, և մարդիկ նորից վերադառնում են լիարժեք կյանքի:
Ես նույնպես անցել եմ նրա ձեռքի տակով: Կյանքս մազից էր կախված, բայց նախ Աստծո հրաշագործ զորության, ապա նաև Արտավազդ Բագրատովիչի և իր թիմի անձնազոհության ու բարձր մասնագիտական որակների շնորհիվ հիմա կամ և ապրում եմ: Չգիտեմ, թե ով և ինչի համար է ուզում տեղահան անել այս թանկագին մարդուն, բայց վստահ եմ, որ եթե Բժիշկը համաձայն չէ, ուրեմն ավելի լավ է՝ նրա կարծիքի հետ հաշվի նստեն։
Այսպիսի մարդկանց պետք է աչքի լույսի պես պահել: Նա կարող էր անգամ Գերմանիայի պես զարգացած երկրում առաջինների մեջ լինել, բայց մնացել է իր հայրենիքում և ծառայում է իր ազգին: Ե՞րբ եք սովորելու գնահատել անձնազոհ մարդկանց: