Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Երկու օր առաջ ԱԺ հյուրընկալեցի Աշխեն Սիմոնյանին։

 

 

Երբևէ չեմ մոռանա, որ 44-օրյա պատերազմի թեժ օրերին Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի շինություններից մեկում մարտական առաջադրանք կատարելուց հետո սառը գետնին քնած էին ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման մեր քաջարի մարտիկները։

 Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։

 

 

 

 

Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ուներ վեց ամսեկան երեխա, որին թողել էր մոր խնամքին, իսկ ինքը՝ մեկնել առաջնագիծ։ 

Այս մասին ես գրառում էի կատարել 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն , հասկանալի պատճառներով, հերոսուհու անունը չէի բացահայտել։

 

 

 

Ամիսներ անց գտել եմ նրան՝ Աշխեն Սիմոնյանին, ով կին լինելով՝ ծառայել է հատուկ նշանակության ստորաբաժանումում, սկզբից մինչեւ վերջ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում լուրջ մարտական առաջադրանքներ է կատարել, ով կորցրել է շատ զինակիցներ, սակայն այդ օրերին ձեռքից չի թողել իր գնդացիրը, ով երբևէ չի բարձրաձայնել, ոչ մի լուսանկար կամ հրապարակում չի արել իր մասին, մինչ այն պահը, երբ դա արեցինք մենք։ Աշխենը նաև բռնցքամարտի և քիք-բոքսինգի մի քանի միջազգային մրցաշարերի հաղթող է և ներկայումս չի աշխատում