Երեկ հուլիսի 3-ին Ջաջուռ գյուղի մոտակայքում 45 և 58 տարեկան տղամարդիկ են կայծակնահարվել: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ԲԿ-ից։
Տուժածները հովիվներ են:
«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, ընկնելու հետևանքով, իսկ 1976 թվականին ծնված տղամարդու մոտ բացի կայծակի ալիքի հարվածից առաջացած վերքերից, կան նաև այրվածքներ: Նրանք դեռ հետազոտվում են»,–ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։