«Հուլիսի 3-ին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 
 

 

 

Ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ քարտեզները ձեռք բերելու հարցում միջնորդելու համար։

 

 

«Որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել հայկական ծագմամբ 15 մարդու, որոնք դատարանի որոշմամբ ազատազրկման էին դատապարտվել և որոնց պատժի ժամկետը լրացել է», - հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարությունից: