Հայող Հայրենիք կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
ԵՐԲ ՎԵՐԱՆԱ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՏԻԱՈՒՆ ԿԱՊԻԿՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇԱՆՍ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
2018թ-ի ընտրությունների հիմնական շարժիչ ուժը, դա նախկինների հանդեպ ատելությունն էր:
Սերժը հստակ էր պատկերացնում թե որքան է իրեն ատում ժողովուրդը և հենց այդ համոզմամբ էլ սկսեց իշխանության փոխանցումը Նիկոլին, որն էլ պետք է իրականացներ Արցախի և ՀՀ-ի հանձնումը թուրքերին:
Նիկոլի իշխանության երեք տարիների ընթացքում և նախկինները և ներկաները արեցին ամեն ինչ, որ այդ ատելությունը չմարի, այլ գեներացվի: Քանի որ և նախկինները և ներկաները հստակ հասկանում էին, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլը դեռևս պետք է հանձնի նաև Հայաստանը, որի համար նրան պետք է իշխանություն, այ հանձնելուց հետո նոր կփախչի։
Այդ իսկ պատճառով 2021-ին կրկնվեց 2018-ի սցենարը, այն է՝ ատում ենք նախկինին և ընտրում ենք ներկային, դե իսկ պակասող ձայները միշտ էլ կեղծվել են, այս դեպքում նույնպես այդ կանոնը գործեց և ընտրությունները կրկին կեղծվեցին:
Ի դեպ աշխարհում կա հստակ նախադեպ, երբ ժողովուրդը այնքան է ատում իր իշխանությանը, որ ընտրում է անգամ կապիկին, միայն թե այլևս չտեսնի նախկիններին:
Վստահ եմ, որ Սերժը և Նիկոլը տեղյակ են եղել այս նախադեպից և հենց դրանով էլ առաջնորդվել են և 2018-ի և 2021-ի ընտրություններին:
Այսպես՝
1980-ական թվականներին Ռիո դե Ժանեյրոյի կենդանաբանական այգում բնակվող Տիաուն կապիկը հայտնի էր դարձել այդ հաստատության այցելուներին մարդկանց վրա ցեխ շպրտելու իր կարողությամբ։ Ընդ որում, Տիաուն դա անում էր հատկապես հաճույքով, եթե իր առջև քաղաքական գործիչ էր տեսնում ։ Նրա արարքների զոհ Է դարձել, օրինակ, Մարսելա Ալենկարը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնը ։
1988 թվականի տեղական երկու հումորային պարբերականների հեղինակները կատակով առաջարկել են Կապիկին ընդգրկել քաղաքապետի պաշտոնի հավակնորդների ցուցակում ։ Տիաուի համար նույնիսկ ստեղծվեց իր քաղաքական ուժը ՝ Բրազիլական բանանային կուսակցությունը։
Քանի որ ընտրողներն այն ժամանակ հնարավորություն ունեին քվեաթերթիկի մեջ գրել ցանկացած թեկնածուի անուն, նրանցից շատերը օգտվեցին իրենց քաղաքական բողոքը հայտնելու գաղափարից ։ Քվեարկության արդյունքում Տիաուն 12 հավակնորդների շարքում զբաղեցեց երրորդ տեղը ՝ հավաքելով գրեթե 400 հազար ձայն:
Հենց Տիաուն կապիկի նախադեպն էլ օգտագործեցին 2021-ին Սերժն ու Նիկոլը, բայց ինչպես քաղաքականությունից հեռացավ Տիաուն կապիկը, այնպես էլ կհեռանա Նիկոլը, քանի որ մայր հողը այլևս չի կարող ապրել այս աստիճան ատելության մթնոլորտում։
Հուսանք, որ ՀՀ ում անցկացվող հաջորդ ընտրությունների շարժիչ ուժը այլևս չի լինի ատելությունը նախկինների նկատմամբ և Տիաուն կապիկները այլևս ընտրվելու շանս չեն ունենա, անկախ կատարած ընտրակեղծիքներից:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք