Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, թե ինչպիսին կլինի եղանակը հուլիս ամսին։

 

 

Պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, ամսվա ընթացքում առանձին օրերին կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40…+41 աստիճան: 

Ի տարբերություն հունիսի, հուլիս ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի սառն օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, չի բացառվում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատվեն Սև ծովի կողմից եկող սառն օդային հոսանքներով, որոնք կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: