Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է։

 ՀՈՒԼԻՍԻ 1-6

Ուշադրություն

Հուլիսի 1-6-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


 

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 1-ի և 3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 3-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-ի և 6-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։