Սիրելի ընկերներ,

 

Լուսանկարի փոքրիկին շատերդ անմիջապես կհիշեք. Արտակն է, որին դուք մեծապես օգնեցիք 2020թ-ի սեպտեմբերին, պատերազմից մի քանի օր առաջ` ընդամենը մեկ օրում հավաքելով նրա լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարը:

 

 

2021թ. հունվարի 29-ին «Արաբկիր» ԲՀ-ում Մինսկից ժամանած վիրաբույժ-տրանսպլանտոլոգների թիմի հետ համատեղ իրականցվել է լյարդի ազգակցական փոխպատվաստման վիրահատություն: Վերջինս բարեհաջող է անցել և երեխան իրեն լավ էր զգում, սակայն վերջերս կատարված ՄՌՏ հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ չի բացառվում բիլիար անաստամոզների շրջանում նեղացումների առկայությունը: Անչափ շնորհակալ լինելով ամենքիդ անգնահատելի աջակցության համար` կրկին դիմում ենք բոլորիդ, քանի որ Արտակի փրկված կյանքի դժվարությունները, ցավոք, դեռ շարունակվում են և նա կրկին ունի մեր բոլորի օգնության կարիքը:

 

 

«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկները կրկին համագործակցում են Մինսկի գործընկերների հետ և հիմա անհրաժեշտ է, որ երեխան շտապ տեղափոխվի Բելառուս, որտեղ դժվարամատչելի, Հայաստանում չիրականացվող հետազոտություն` խոլանգիոգրաֆիա անցնելուց հետո Արտակը կրկին կվիրահատվի` լեղային ծորանի միջմաշկային դրենավորման կամ ստենտավորման ճանապարհով և, հույս ունենք, որ այս անգամ վերջնականապես կհաղթահարի առողջական բարդագույն խնդիրները, որոնցով նա լույս աշխարհ է եկել: Բժիշկների խոսքով` այս վիրահատությունը չանելու դեպքում երեխայի մոտ կզարգանա բիլիար ցիրոզ և հետագայում կարիք կլինի լյարդի կրկնակի փոխպատվաստման: Երեխային Մինսկ տեղափոխելու, հետագա հետազոտությունների, վիրահատության և հետվիրահատական ծախսերը կազմում են շուրջ 5 միլիոն դրամ:

 

 

Միացեք Արտակի կյանքի փրկության գործին, յուրաքանչյուրիդ ամենափոքրիկ աջակցությունն անգամ շատ կարևոր է:

 

Կից փաստաթղթերում կարող եք տեսնել արդեն արված և սպասվող բժշկական միջամտությունների բոլոր մանրամասները՝

https://drive.google.com/drive/folders/1hqD1MbD3Lt_Tef--7XDRM0aMjJQXj-lD?usp=sharing

 

Գումարներ կարող եք փոխանցել նաև հետևյալ կերպ՝

 

ArCa - 4083090010040213 (Visa)

 

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Արտակ Մարտիրոսյանի բուժման նպատակով»).

 

AMD - 1570070033850100

 

USD - 1570070033850101

 

EUR - 1570070033850146

 

RUS - 1570070033850158

 

Միջազգային փոխանցումների համար՝ https://drive.google.com/drive/folders/1XIlK2fYti44ro9CA56qPosRJlMB-Z1o8?usp=sharing