Մայիս Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
 
 
Ռ.Քոչարյանը,իր մանկլավիկների ձեռքով անցավ հարձակման,կամ, ավելի ճիշտ,պողպատե մանդատի,օրենքի հաստատմանն ընտրված իշխանությունների հավատարմության փորձարկման։«Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը»,սա էր ընդդիմադիր «մամուլ» հորջորջվող այլանդակերպ լրազանգվածի այսօրվա Թոփ լուրը։
Պարզից էլ պարզ է,ինչպես որ 2018-ին,հեղափոխությունից հետո էին մարդկանց հանում,հասարակ կենցաղային հարցերի համար ճանապարհներ էին փակում,ձգտելով կազմալուծել, խանգարել նոր իշխանության աշխատանքը,այժմ էլ նույն սցենարն են գործի դնում։Նախ ուզում են փորձել,իմանալ թե որքանով է լուրջ Նիկոլին տրված Պողպատե մանդատը,և ինչպես կօգտագործի դա իշխանությունը։Հետո արդեն կանցնեն տոտալ քարոզչական հարձակման՝Նիկոլը կրկին խաբեց։Այնպես որ,օգտագործեք ձեզ տրված մանդատը։Մարդիկ,որքան էլ արդարացի լինեն իրենց դժգոհություններում,իրավունք չունեն օրենք խախտել։Հետո, ոչնչացրեք այդ դժգոհության ակունքը,պատասխանատվության ենթարկեք այդ դժգոհություն հարուցող մարդկանց, աշխատողներին,որոնց գործունեությունը շատ հաճախ կոչվում է սաբոտաժ...