Սևան Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
 
 
Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս։
Ընտրություններից առաջ Հայաստան պիտի թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել ու տեղ ամրագրեցի։
Վարսավիրանոցին անունը Goodfellas է՝ կահավորված Սկորսեզեի հայտնի կրիմինալ դրամայի մոտիվներով։
Ուրեմն նախատեսված ժամին գնում եմ։
Ծխեցրած վիսկու հոտով լցված կիսախավար սենյակի պատերին փակցված են Ռոբերտ դե Նիրոյի ու հիսունականների նյույորքյան մաֆիոզների նկարներ։ Հնաոճ հագուկապով ու դասական կեպիով կոլոտ վարսավիրը արտիստիկ շարժումներով ու արևելյան շողոքորթ կիսաժպիտը դեմքին հրավիրեց նստել։
Ֆիլմի պատկերներից ներշնչված՝ հանդիսավորապես ընկղմվեցի բազկաթոռի մեջ ու մտովի տեղափոխվեցի Վիտո Ջենովեզեի թե Լաքի Լուչանոյի աշխարհ։
Իսկ կոլոտ վարսավիրը գանգսթերական ոճի գլխարկն ուղղեց ու փութաջանորեն գործի անցավ։
Մազերի ձևի ու ոճի մասին սովորական հարցեր էր տալիս ու քանի որ ջարդված անգլերենով էր խոսում, հարցրեցի ի միջի այլոց.
-Որտեղացի՞ ես
-Ադրբեջանից։ Իսկ դու՞
-Ես էլ Հայաստանից եմ
Անակնկալի եկած լռում է, բայց շարունակում է իր գործն անել ու դզզոցով մաքրում է ականջիս վերևի մազերը
Մեկ էլ հանկարծ.
 
-Ձեր մոտ ընտրություններ են, չէ՞
-Հա, վաղը թռնում եմ Երևան
-Ես էլ մի քանի ամիս առաջ Բաքվից եմ էկել աշխատելու։ Ռուսերեն խոսում ես, չէ՞։
-Հա, բայց չեմ սիրում ռուսերեն խոսել
Դզզիկը դրեց մի կողմ, ձեքին մկրատ վերցրեց ու մազերս վարժ խրթխրթացնելով ասում է.
-Տեսա՞ր Ղարաբաղում ինչ եղավ
-Տեսա։ Ես այնտեղ էի
-Պատերազմին մասնակցե՞լ ես
-Հա, ես Կարմիր Շուկայի մոտ էի, իսկ դու մասնակցե՞լ ես
-Չէ … ես 2016 ապրիլին եմ մասնակցել։
Լռեց, սկսեց անհանգիստ շարժումներ անել, բայց գլուխը կախ շարունակում է մկրատով խրթխրթացնել.
Այնուամենայնիվ լռությունը խախտեցի.
-Բան չկա, մյուս անգամ մենք կհաղթենք։ Հաշիվը՝ 1:1 է հիմա
Լռեց մի պահ, բայց պատասխանեց՝ մինչ ածելիով պարանոցս էր մաքրում.
-Չես ուզում, էլի խաղաղույթուն լինի...
-Արցախը ճանաչեք Հայաստանի մաս ու խաղաղություն կլինի
Ածելին հեռացրեց պարանոցիցս ու գործ անելը թողեց.
-Արի չշարունակենք։ Դու քոնն ես պնդելու, ես՝ իմը։ Ես իմ գործը կվերջացնեմ, մազերդ լավ կկտրեմ ու կբաժանվենք։ Ամեն մեկս՝ իր ճամփով։
Այդպես էլ արեցինք։ Էլ բան չխոսեցինք։ Միայն թե գործն ավարտելուց հետո մի քանի անգամ հարցնում էր.
-Նորմա՞լ եմ կտրել, չէ՞։ Հավանում ես չէ՞։ Հետո չասես՝ Ադրբեջանից էր ու դրա համար էլ լավ չկտրեց մազերս։
Գործն ավարտելուց հետո առաջ ընկավ, դուռը բացեց ու հետս դուրս էկավ դուրս։ Ծխախոտ առաջարկեց՝ հրաժարվեցի։ Խնդրեց հինգ րոպե սպասել ու նորից խաղաղությունից սկսեց խոսել։ Ես նույն բանը ասեցի։ Զրույցը նորից չստացվեց ու ես դանդաղ քայլերով հեռացա։
Հեռանալիս մտածում էի՝ ինչ կլիներ եթե մկրատը հանկարծ ձեքից խլեի ու մտցնեի մազերս կտրող թուրքի բուկը։ Արյունը հավանաբար շիթ-շիթ կչռչռար թուրքի կոկորդից գանգսթերական մոտիվներով այդ սենյակում ու ես հավանաբար Երևանի թռիչքից կուշանայի...
Ու հիմա մտածում եմ՝ «պատերազմ թե խաղաղություն»-ը կեղծ երկընտրանք է։ Պատերազմն էլ, խաղաղությունն էլ ինքնանպատակ չէն։ Պատերազմը ցանկալի խաղաղության հասնելու միջոց է։ Կա խաղաղություն իրենց պայմաններով և կա խաղաղություն մեր պայմաններով։ Պատերազմը մեր պայմաններով խաղաղության հասնելու միջոց է։ Հիմա ազերիները իրենց պայմաններով են ուզում խաղաղություն հաստատել։
Մեր հոգիները կխաղաղվեն մի օր։ Կխաղաղվեն, երբ նրանց պարտադրենք խաղաղ համակեցության մեր պայմանները ...