Կարեն թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
 
 
Էսօր իմացա, որ պատերազմի հետևանքով մարմնի կեսը կորցրած, զինհաշմանդամություն ձեռք բերած մարդը գնացել ու Նիկոլին ա ընտրել...
Լավ մենք պատերազմի հետևանքով զինհաշմանդամ դարձած մարդուն էլ ոնց բացատրենք ու հասկացնենք, որ ինքը զինհաշմադամ ա դարձել որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի?
Զոհված զինվորի հարազատին ոնց բացատրենք, որ իր հարազատը զոհվել է պատերազմում, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի?
 
Ինչպես բացատրենք անհետ կորածի հարազատներին, որ իր հարազատից ամիսներ շարունակ լուր չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի?
Ինչպես բացատրենք գերիների ընտանիքներին ու հարազատներին, որ իրենց հարազատը ռազմագերի է, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով պատերազմը դարձրել անխուսափելի?
Լավ էս ինչ հասարակության մեջ ենք մենք ապրում, որ էսքանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի նման ազգակործան պատուհասը ընտրություններից հետո ստանում է 50%-ից ավելի ձայն?