Պրոֆեսոր Չարչյանի պաշտպան ՝ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Չարչյանին շտապ-օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ կալանքի որոշման կայացումը:
Որոշման հրապարակման ժամանակ Չարչյանը դատարան չէր եկել: Պաշտպանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ վերջինս առողջական խնդիրներ ունի:
«Խոսքը սրտի 3 անգամ ստենդավորում ստացած մարդու մասին է, որը 2015-ից գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նաև շաքարային դիաբետ ունի, և եթե հաշվի առնեք, թե ապօրինի քրեական հետապնդումնինչ սթրեասյին վիճակ կարող է առաջացնել, մնում է միայն առողջության մաղթել բժշկին»,-ասաց Վարդևանյանը: