Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է։

Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։
Կապիտուլյանտները ձախողեցին ամեն բան,բերեցին պատերազմ,ստորագրեցին նվաստացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն,պարտության սիմվոլ դարձան եւ Հայաստանը դարձրին աշխարհաքաղաքական մանրադրամ։
 
Եթե նույնիսկ նրանք ստանային 3 մլն ձայն ,միեւնույնն է ՝ նրանք համազգային աղետի,խայտառակության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են։
Իսկ «պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ,որ հազար ընտրություն էլ «հաղթեք»մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված եւ հողատու կառավարություն։
Հ.Գ. Միամիտ լոռեցի եմ,ուզում եմ իմանամ ինչու՞ են Ադրբեջանում ոգեւորվել ընտրության արդյունքներով։