ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

 

 

Հիշեցնենք, որ նախագահը հեռախոսզրույց է ունեցել նաև Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես։