Սեդրակ Մկրտչյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում։
 
 
Այն 687 000 մարդկանց, ովքեր երեկ Նիկոլին ձայն են տվել…
Հիշեք, երբ բոլոր մասնակիցները փաստ առ փաստ խոսան, թե ոնց են նպատակային գնացել պատերազմով Արցախը տալուն, ու դուք հասկանաք, որ առաջին օրվանից մինչև հիմա սրանց մոտ ամեն ինչը պլանավորած է, հիշեք, որ երեկ դուք եք Նիկոլին դարձրել մեզ ղեկավար։
 
Երբ թուրքական սահմանը բացեն, մեծ թուրքական փողեր բերեն ստեղ ու հայկական տնտեսությունը քցեն թուրքականից կախվածության մեջ, ինչից երբեք չենք կարողանա ազատվել՝ երբեք, հիշե՛ք, որ երեկ դուք եք իրեն դարձրել մեզ ղեկավար։
Ձեր երեխաներին ասեք, որ հիշեն, երբ Հայաստանի խորհրդարանում թուրքական խմբակցություններ հայտնվեն, հայերի քանակը պակասի, իսկ թուրքականը ավելանա, թող հիշեն, որ երեկ դուք եք իրեն դարձրել մեզ ղեկավար։
---
Այն 1,313,000 մարդկանց, ովքեր երեկ չեն մասնակցել ընտրություններին։
Դուք ավելի ահավոր եք, քանի որ Նիկոլ ընտրողները գոնե անում են այն, ինչին անիրավի հավատում են, մինչ դուք, երբ պետք էր Նիկոլ բերել իշխանությանը, երբ պետք էր 150 դրամի դիմաց գործադուլներ անել, անում էիք, երբ քաղաքական նպատակահարմարությունից ձևանում էիք մեկ տրանսպորտագետ, մեկ բնապահպան, մեկ տնտեսագետ, մեկ հոսանքաբան, մեկ գազային ոլորտի փորձագետ, մեկ ռազմագետ, մեկ դիվանագետ, մեկ ուրբան պլանավորման գուռու։ Երբ պետք էր պետությունը ճոճել ով ինչքան կարա, ճոճում էիք։ Երբ ձեզ զգուշացնում էի, որ երկիրը փուռն են տալիս, ասում էիք՝ հիմարություններ մի խոսա։ Իսկ հետո երբ ամեն ինչը եղավ հենց այնպես, ինչպես զգուշացնում էի, ու շարունակում է լինել, դուք մի կողմ եք քաշվում, թե բա մենք քաղաքականությունով չենք հետաքրքրվում, մեզ ոչինչի մի խառնեք, մենք ինչ կապ ունենք։ Երբ պետք էր Նիկոլ բերել, բերում էիք, երբ պետք էր Նիկոլ տանել, դուք տնից դուրս չեք գալիս։ Երբ պետքա փաբերում վիսկի-կոլա խմել, գնում խմում տժժում եք, երբ պետքա ձեր բերածը ավլել թափել, դուք մի կողմ եք քաշվում։ Ու դեռ դա էլ հերիք չի, նենց մեծականով բոլորին աջ ու ձախ փնովում եք, թե բա բոլորն էլ մեկ են, բոլորը վատն են, մենք սաղ հասկանում ենք, բայց չենք խառնվում։ Դուք ձեր մեղքը չեք քցի ձեզ վրայից։ 9րդ շրջանը Դանտեի դժողքի ձեր պեսերի համար է։
 
Մեր տունը քանդեցիք դուք՝ ցինիզմի հետևում թաքնված տգետները, տարրական պատմություն չիմացող դեմագոգները, փոքրոգի ու կյանքում չիրացված նախաձները, լայքերի համար ամեն ստորության պատրաստ պոպուլիստները, Քելբաջարը Ջաբրայիլից չտարբերող ու զինվոր ներկայացող սրիկաները, Արցախի ապագայի տեսլականներ ներկայացնող մարտնչող փսլինքները, ովքեր իրար մեջ անկաշկանդ հայտարարում են, որ ղարաբաղցիներից զզվում են, իսկ Արցախում չեն եղել, չեն էլ ուզում, փաստերից լրացուցիչ ինսուլինի պահանջ զգացող փուչիկները, դիմացինի փաստերը երբեք չլսող ու վայրկյանական մոռացող գառշանքները, ում համար շրիշակի բարձրությունը կյանքում անհասանելի մի մեծություն է եղել, կա ու կլինի։
Ես ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, չեմ ուզում ունենալ երբեք, ես չեմ ուզում ձեզ հետ կողք կողքի քայլել փողոցներում, չեմ ուզում, որ իմ ու ձեզ մոտ լինի նույն մեկ ընտրական ձայնի իրավունքը։ Ու այո․ դուք ընտրական իրավունքի ձայն չպետքա ունենաք, իսկ ես պետքա ունենամ, քանի որ ես առնվազն մի քանի գիրք ավել եմ կարդացել իմ կյանքում, ու դրանք տեղ են հասել։ Իմ ասածները մեկը մեկի հետևից իրականանում են, իմ վերլուծությունները դուք չեք լսում, իսկ հետո արդյունավետ մոռանում եք, թե ձեզ ինչ էր ասվում, ու դուք ինքներդ ինչ էիք ասում դեռ երեկ։
Երեկ դուք եք Նիկոլին դարձրել մեզ ղեկավար՝ տանից դուրս չգալով, դուք՝ մեզ բնակչության 52 տոկոսը։
Մտքերս շատ են։ Զգացմունքները ավելի շատ։ Դեռ երբեք նման ծնունդ չէի ունեցել