Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը:
Ըստ հայտարարության՝ նրանք դիմելու են Սահմանադրական դատարան արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ընտրությունները գնահատում են ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող: Այս ընտրությունները նրանք որակել են ՀՀ նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրությունները: