Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ՝  Դմիտրի Պեսկովը,  այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ հետևում էր Հայաստանում ընտրական զարգացումներին։

 

 

«Կրեմլը հետևում է ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ զարգացման կայուն ուղու վրա», - հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

 

Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ Պեսկովն ասել է.

 

 

- «Կրեմը տեսնում է Փաշինյանի վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»։