Երևան, մեր օրեր: Ադրբեջանի դրոշով և AZERBAIJAN գրառմամբ այս գարեջուրն այսօր մատակարար ընկերությունից առաքել են Երևանյան ռեստորաններից մեկը, որի տնօրենը հրաժարվել է ընդունել, սակայն արդյոք բոլորը ունեն այդ գիտակցումը?
Իշխանությունները հաստատ չունեն:
Հ.Գ. նոր տեղեկություն ստացա, որ Հեյնեկենի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Սարգիս Կարոլինա ընկերությունն է, սակայն այս բրենդավորմամբ ապրանքը ներկրել են ոչ թե իրենք, այլ 2019թ.-ի մարտ ամսին գրանցված ԳԱՀ գրուպ ընկերությունը, իսկ մատակարարել է "SALES CITY" ՍՊԸ-ն:
Խնդրում եմ տարածել և հարցումներ ուղղել այս մարդկանց, հասկանանք ինչով են մտածում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արմեն Թավադյանը։