Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում ՝
Ստուգեք, որ ձեզ տան բոլոր քվեաթերթիկները, փաթեթը կազմեն ձեր աչքի առաջ, այլ ոչ նախապես և ճիշտ հերթականությամբ լինեն քվեաթերթիկները։
Ստուգեք, որ ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի կամ ձեր ծրարի վրա որևէ կողմնակի նշում չլինի գրիչով, մատիտով, թանաքով, շրթներկով և այլն։ Նման բան հայտնաբերելու դեպքում պահանջեք նորը և հետևեք, որ հները ուտիլիզացվեն։
Մի ծալեք ձեր քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց։ Ուշադիր եղեք, որ չվնասվի։ Եթե քվեարկելուց վնասել եք թերթիկը, հանձնաժողովի նախագահը այն մարում է և ստանում եք նոր փաթեթ։
Ձեր քվեաթերթիկի վրա պետք է պարտադիր կպցնեն ակցիզ արկղի մեջ գցելուց առաջ։
Չօգտագործված քվեաթերթիկները նետում եք համապատասխան արկղը: Դուրս հանել այդ քվեաթերթիկները ընտրատեղամասից չի կարելի։
Եթե ունեք օգնության կարիք ընտրողների մատյանը ստորագրելուց, կարող եք խնդրել օգնություն կողմնակի անձանցից, բացի հանձնաժողովի անդամներից։ Քվեարկելուց ձեզ կարող է օգնել կարիք եղած դեպքում այլ քվեարկող, չեզոք անձ։ Ուշադիր եղեք, որ չուղղորդի ձեզ։
Եթե նկատում եք խախտումներ, ապա դիմեք նաև դիտորդական առաքելություն իրականացնող անձանց տեղում կամ առցանց։
Ինչ խախտումներ կարող է նկատեք։
- Այլ անձի փոխարեն ստորագրություն
- Ընտրացուցակում ձեր բնակարանում գրանցված անհայտ կողմնակի անձինք և այլ անճշտություններ
- Միտումնավոր վնասված քվեաթերթիկներ
- Քվեարկության ուղղորդում հանձնաժողովի անդամի կամ այլ ընտրողի կողմից
-Քվեարկության գաղտնիության խախտում
- Պետական մեքենայով քվեարկողների տեղափոխում
և այլն։
Եղեք զգոն։ Քվեարկեք և տեր կանգնեք ձեր ձայնին։ Հաջողություն և հաղթանակ։