«Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քшոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:
Զզվում եմ քո փողոցային ժшռգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հшյին հանեց հայի դեմ:
Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևшզգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամшչել խոնարհվում տղերքի շիրիմներին:
Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժшնսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնելով թե բարևիդ ինչ պատшսխան են տալիս նույն քեզ ընտրողները:
Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգшմ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սшրսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:
Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք шզգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստшմոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հшրստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:
Հիшնում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփակшն երկրին` նույնիսկ թշնամին է ապշած: Մտածում եմ, իսկ գուցե թշնшմին քեզ համար մենք ենք:
Սարսափում եմ, քո «հաղթանшկներից», որ դեպի մայրամուտ կտանեն էս մի բուռ շիվարած ու քո ձեռքը խելшգարության ու մոլորության սարդոստшյնը ընկած ազգին:
Ու այսքանից հետո դու դեռ шսում ես, որ քեզ հետ ապագա կш՞…
Հ.Գ. Ես шղոթում եմ ու ամեն օր Աստծուն խնդրում, որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանшկին հավատալու համար: Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխшլն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատшգրական չի դարձել վաղվш օրը»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սարգիս Գրիգորյանը։