Բաքվում սկսվել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Խծաբերդում գերի ընկած զինվորականներից 14-ի դատավարությունը։
Մեր քաղաքացիներն են․
1. Հրաչ Արզումանի Ավագյան
2. Գեղամ Սամվելի Սերոբյան
3. Արմեն Եղիզարի Բաղասյան
4. Գոռ Վահրամինի Գասպարյան
5. Կամո Կարենի Սեֆիլյան
6. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի
7. Գևորգ Նորայի Ասետրյան
8. Սիսակ Գրիշայի Ենգոյան
9. Ալբերտ Կամոյի Պետրոսյան
10. Ռոմիկ Միսակինի Սեդրակյան
11. Արամ Գառնիկի Մինասյան
12. Մկրտիչ Սիմոնի Մինոսյան
13. Էդգար Վաչագանի Մաթեսյան
14. Յուրի Տիգրանի Կարապետյան
Ադրբեջանը նրանց դատում է որպես ահաբեկիչների, մինչդեռ նրանք, համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, պիտի վաղուց ազատ արձակված և տուն վերադարձած լինեին։