Բանակի ու զինվորի մասին էս պահին պետք չի խոսել, գոնե էտ թեման նախընտրական քարոզչության նյութ մի դարձրեք: Այս թեմայով հենց հիմա չափազանցնում է թե՜ Փաշինյանը, թե՜ Սերժը: Փաշինյանը մի քիչ ավելի քիչ է չափազանցնում, իսկ Սերժը՝ մի քիչ ավելի շատ:
Ես բանակ եմ զորակոչվել 2017-ին՝ Սերժի նախագահության ժամանակ, հեղափոխության ժամանակ եղել եմ ծառայության մեջ, զորացրվել եմ 2019-ին, այսինքն 1 տարի՝ «նախկինների», 1 տարի էլ՝ «ներկաների» օրոք: Իհարկե, հիմա ոչինչ չեմ ասի այս թեմայով, բայց երբ ընտրություններն ավարտվեն, իրավիճակը քիչ թե շատ կայունանա, խոստանում եմ բավականին ծավալուն գրառմամբ պատմել, թե որպես հասարակ զինվոր ինչեր եմ տեսել մեր բանակում կապված թե սննդի, թե զինվորների նկատմամբ եղած վերաբերմունքի, թե զինվորներին անձնական հիգիենայի պարագաներով ապահովել/չապահովելու, թե բարոյահոգեբանական վիճակի հետ: Ասեմ, որ շատ տխուր ու հուզիչ պատմություն է լինելու, որը կարդալով՝ կհասկանաք, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց, չնայած նրան, որ ես ծառայել եմ «էլիտար» զորամասում:
 
Միայն մի բան ասեմ, որ մենք՝ զինվորներով, իրար օգնում էինք ինչքան հնարավոր էր: Ով ինչ-որ բանից 2 հատ ուներ, իսկ մյուսը՝ չուներ, իր ունեցածներից մեկը տալիս էր նրան ու նման բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Այս իմաստով մեր 18-20 տարեկաններն իրար թև ու թիկունք են եղել ու կան թե՜ զորամասերում, թե՜ պատերազմի դաշտում:
Այնուամենայնիվ, պատրանքները պետք է թոթափել, տասնայմակներով մատուցված հեքիաթները դնել մի կողմ և վերջապես ընդունել իրականությունը, որպեսզի կարողանանք ուղղել սխալներն ու շտկել դրանք:
 
«Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում: Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա»,- ասել է Վանո Սիրադեղյանը շատ երկար տարիներ առաջ:
Հ.Գ. Ես արտահայտում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որի հետ կարող եք նաև համաձայն չլինել: Ես վերլուծաբան, պետական այր կամ վարչապետի թեկնածու չեմ, հասարակ քաղաքացի եմ, որը իրավունք ունի արտահայտել իր կարծիքը՝ առանց չեզոքություն պահպանելու: Եթե համաձայն չեք ձեր տեսակետից տարբերվող շատ կարծիքների հետ, ապա բնավ պարտադիր չէ բորբոքվել և ագրեսիվ կերպով հարձակում գործել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վահե Աղաջանյանը։