Համլետ Մազմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Կոչ Ռոբերտ Քոչարյանի համակիրներին և գումարային ակնկալիք ունեցող քաղաքացիներին։
Հարգելի՛ ռոբի աջակիցներ, ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր ինձ ընկեիներ են, կան մարդիկ, ովքեր ինձ բարեկամ հարազատներ են, կան մարդիկ ում հետ ես ինչ որ մի ժամանակ ճանապարհ եմ անցել, ես չեմ պատրաստվում ձեզ մեղադրել կամ քննադատել ռոբի շտաբներում հայտնվելու համար, բայց կփորձեմ ձեզ հեռակա հասցնել այն առաքելությունը, որը դուք հնարավորություն ունեք կատարելու։
Սիրելի՛ ընկերներ, դուք ունեք պատմական հնարավորություն վրեժխնդիր լինելու ՌՈԲԻ կատարած հանցանքների համար և դուք պետք է խորը վերլուծել ասածներս և գնաք այդ վճռական քայլին։ 
Ի՞նչ անել այն իրավիճակում, երբ դուք հնարավորություն եք ստացել հայտնվել մի խողովակի մոտ, որտեղից հոսում է մեզանից թալանած մլրդ դոլարները։
Եթե խոստացել եք 50, 100, 200,500,1000 կամ 2000 ձայն, ինչի համար ձեզ պատրաստվում են վճարել օրինակ` 1000$, 2000$, 4000$, 10 000$,20 000$ կամ 40 000$, ճիշտ ժամանակն է կրկնապատկել գործարքները։ Ռոբը անելանելի վիճակում է, իսկ անելանելի վիճակում գտնվող անձիք պատրաստ են ընդունել ցանկացած առաջարկություն։
Դուք այսօր ունեք պատմական հնարավորություն ռոբին մաշեցնել միչև քոքը, 10 000 սարքեք 20 000, 20 000 սարքեք 40 000 իսկ 40 000 սարքեք 80 000։
 
Հիմա հարց կառաջանա, թե ինչպե՞ս տակից դուրս գալ, տակից դուրս գալ պետք չէ, պարզապես գումարը վերցրեք և ոչ մի աշխատանք չանեք, ձգեք մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո Քոչը կհայտնվի ճաղերի հետևում։
Կարող եք տարբեր ճանապարհներով ինձ տեղեկացնել ձեր պատրաստակամության մասին։ Ձեզանից ոչ մեկ չի տուժի, եթե պատրաստակամ լինի քոչին մաշեցնել մինչև քոքը և միևնույն ժամանակ ոչ մի աշխատանք չտանի ռոբին ձայն տանելու համար, բայց ընտրակաշառք բաժանողները կփթեն բերդերում քոչի հետ հավասար մինչև քոքը։
Ամփոփեմ` վերցնում ենք մաքսիմալ շատ գումար և պասլատ անում գրողի ծոցը