Միքայել Միրիջանյան
«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր
ՄԻ՛ ՇՓՈԹԵՔ, ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ
Վերլուծելով անկախության 30 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործունեության ու պահվածքի վերաբերյալ միայն իմ տեսած ու լսած տեղեկությունները՝ եկել եմ այն պարզ եզրահանգմանը, որ նա ցայտուն կերպով դրսևորում է մեր ազգի երդվյալ թշնամու քաղաքակրթական հոգեկերտվածք։ Այս ամբողջ երկար ու ձիգ տարիների ընթացքում՝ Արթուր Մկրտչյանի սպանությունից մինչև 2021թ. արտահերթ ընտրություններ, նա նշույլ անգամ մոտ չի եղել մեր ազգային հոգեբանությանը, որի գագաթնակետն է Սասունցի Դավիթը։
Քոչարյանը միշտ գործել է ծածուկ, թիկունքից, դավեր է նյութել, հարվածել, տեղն եկած՝ սիրաշահել ու քծնել, հարմար պահին էլ՝ դաժանորեն «գլխատել»։ Նա միշտ իր մեղքը բարդել է ուրիշների վրա, մատնել է ու չարախոսել, եղել է դաժան ու չներող՝ թույլերի հանդեպ, բայց հիշաչար ու նենգ սողուն՝ ուժեղի մոտ։ Նրա կրեդոն է՝ ամեն գնով նպատակին հասնելը՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։
Ես չեմ զարմանա, եթե տասնամյակներ անց արխիվները գաղտնազերծելուց պարզվի, որ նա եղել է ազերական ամենահաջող հետախուզական օպերացիայի գլուխգործոցը։ Դեռ փառք տանք Աստծուն, որ այսպիսի անհատական տվյալներով՝ նա չի դարձել հենց Ադրբեջանի նախագահը։ Մի՛ քմծիծաղեք, Հեյդարը Ռոբերտին իր որդուց ավելի շատ է սիրել, նման սրտամոտ ու հաճելի շփումներ Իլհամի հետ նա երբեք չի ունեցել, մանավանդ, որ իմացել է որդու անհագ ձգտման մասին՝ դեպի ազերների գահը։ Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե սա ինչ դահիճ կլիներ հայ ժողովրդի համար, եթե բազմեր անուղեղ Իլհամի աթոռին։
Ուստի, տրամագծորեն հակադիր են դավաճանի ու շպիոնի կարգավիճակները։ Հնարավոր է, որ նա արդեն իսկ ճանաչված հերոս է, Ադրբեջանի Հանրապետության ազգային հերոս։ Իսկ դավաճանը նրա մերձավոր շրջապատն է ու սատարող մորթապաշտները, ովքեր իմանալով այդ մասին՝ աջակցում ու փառաբանում են 30 արծաթի դիմաց։
Ես շատ զարմացած եմ, թե իր ժամանակին ինչպե՞ս դա չի նկատել Վազգեն Սարգսյանը, երբ զուտ մարդկային ընկերություն էր անում նրա հետ։
Ինչևէ, եղածը եղած է, և ԱԺ ընտրություններում նախկիններին բացառելու նպատակով՝ պետք է մոբիլիզացնել մեր ազգի բոլոր առողջ ուժերը՝ 44-օրյա ողբերգությունից ավելի մեծ արհավիրքից խուսանավելու համար։
08.06.2021թ.