Քոչարյանին ամեն տեղ բռնող ու պոդդերժկա արող կնանիք զարմանալիորեն կապ ունեն թուրքերի, կամ Թուրքիայի հետ։ Զուգադիպություն է հավանաբար, ուղղակի չեմ հասկանում, թե մեզ որտե՞ղ են ուզում գցած լինեն։
Նկարի տիկինը Քոչարյանի գրասենյակներից մեկում է աշխատում։ Ամուսնու հետ հայտնի են այս շրջանում դռնեդուռ ընկնելով և խոստում ու գումար բաժանելով։
Ամեն ինչ ոչինչ, բայց որ ամուսինը երկար տարիներ Թուրքիայում է բնակվել իր մոր մոտ և միայն Հայաստան է ճողոպրել հետախուզության մեջ գտնվելուց հետո, դա փաստ է։ Գայանեի ամուսին Մարտինը մի քանի թուրքերի հետ միասին Ստամբուլում ավազակային հարձակում են կատարել և բնակարան են թալանել, որից հետո փախուստի է դիմել ինքը և ճողոպրել հայրենիք։ Դե հայտնի պատճառներով Հայաստանը Թուրքիային չէր հանձնի սրան, չնայած որ շատ էլ իզուր։
Մարտինի մայրիկը Ստամբուլում է բնակվում և ազգությամբ քուրդ տղամարդու հետ բավականին մտերիմ կապի շնորհիվ է Թուրքիայում ցոփ ու շվայտ կյանքով ապրում։ Թուրքիայի հայությունը շատ լավ է ճանաչում այս կնոջը և գիտի, որ սկզբից զբաղված էր կանանց ներմուծմամբ, իսկ այժմ կանանց շահագործմամբ՝ խեղճ ու կրակ կանանց ուղարկելով աշխատանքի, դրա դիմաց մեծ տոկոսներ ստանալով։
Ի դեպ Ջուլիա է Գայանեի սկեսրոջ անունը։ Նա հայտնի է Ստամբուլում տոկոսով գումար տալով։ Իսկ այ օրինակ Գայանեն նախքան Քոչարյանի աջարակից դառնալը Ստամբուլից ապրանք էր ներմուծում Հայաստան։ Գայանեն ի դեպ հեղափոխությանը մասնակցել է, հետո շուտ գլխի ընկան, որ մեջը փող չկա էդ մասնակցության և հավաքվեցին թուրքերին հարազատ մարդու շուրջ, կամ էլ իսկզբանե ներդրված էին։
Խոսակցություններ կան, որ Քոչարյանի ավագ որդին Մարտինի և Գայանեի երեխաների կնքահայրն է, բայց ադ ինֆորմացիան դեռ չեմ հասցրել ստուգել։
Պատահական և շատ պատահական Քոչարյանի գրասենյակային գործերը վստահել են Թուրքիա գնացող-եկողներին և թուրքերեն իմացողներին։ Ամենաքիչը 5 հոգու մասին ինֆորմացիա մենակ ես գիտեմ և մեզ սրանք են ուզում փրկել!!!
Հ. Գ. Վերջին սքրինի իր գրառումը նայեք և մեջքի ետևի նկարը!!!
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռեգինա Պրազյանը։