ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ խոսակցության ժամանակ Քոչարյանը զայրացած տոնով է խոսացել Սերժ Սարգսյանի հետ ու կշտամբել է, թե վերջինս արդեն չի հասկանում ինչ է անում, ու այդ ձայնագրությունով ավելի շատ Փաշինյանին արդարացրեց ու վերջինիս վարկանիշը բարձրացրեց։
Այս մասին հաղորդում է Medianews-ը։
Վերջում էլ Քոչարյանը ավելացրել է, թե «Տղա էիր, իշխանությունը ժամանակին պահեիր, թե չէ հիմա խառնվել ես իրար հերիք չէ, մի հատ էլ թշնամու ջրաղացին ես ջուր լցնում»։
Ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ լավ է արել ու ամեն ինչ անելու է, որ Փաշինյանին տապալի։