Հ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դրամական միջոցները կազմում են 2010 դոլար:
Նա գլխավորում է «Հայ ազգային կոնգրես»-ի ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ԿԸՀ է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք առաջին նախագահը հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 1 հողամաս Ծիծեռնակաբերդի խճուղում եւ 3 հասարակական նշանակության տարածք (1-ը Կորյունի, 2-ը՝ Վարդանանց փողոցներում):
Որպես շարժական գույք Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Lincoln Town Car» մակնիշի ավտոմեքենա:
Վերջին տարում առաջին նախագահը եկամուտ է ստացել 3 աղբյուրից: 11 մլն 111 հազար 520 դրամ ստացել է որպես կենսաթոշակ, 115 հազար 963 դրամ ստացել է Մաշտոցի անվան Մատենադարանից որպես գիտական կադրերի պատրաստման վճար եւ 12 մլն դրամ ստացել է «Իմպրեսո» ՍՊԸ-ից որպես վարձակալության վճար: