РБК-ի հետ հարցազրույց է տվել ՀՀ 2-րդ նախագահ ՝ Ռոբերտ Քոչարյանը։
Այն հարցին ՝ արդյո՞ք ընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնելու է ներկայիս իշխանության հետ, Քոչարյանը հետևյալ պատասխանն է տվել։
«Կարծում եմ, որ հաշվեհարդարներ, վենդետաներ չպետք է լինեն։
Պետք է արդարադատություն լինի։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։Այն, ինչ եղավ ինձ հետ, դա իրական վենդետա էր, իմ մեջ վտանգ տեսան և բոլոր հասանելի և ոչ հասանելի միջոցներով փորձեցին այդ վտանգը չեզոքացնել։
Ես այն ժամանակ ասացի՝ կզղջաք։ Կարծում եմ՝ այժմ նրանք արդեն զղջում են։
Վենդետա չի լինի այն իմաստով, ինչ դուք ինձ հարց տվեցիք։ Դա պարզապես բացառվում է»։