Սարսափելի դեպք է տեղի ունեցել ՌԴ-ում։

Մայիսի 30-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով բատուտի վրա խաղացող երեխաներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն 3-ամյա Աննան և 4-ամյա Վիկան կենաց-մահու պայքար են մղում։ Աննան ուղեղի ցնցում և ողնաշարի կոտրվածք է ստացել, իսկ Վիկան՝ գանգի կոտրվածք, թոքերի և որովայնի շրջաններում վնասվածքներ:

«Բժիշկներն աղջիկների վիճակը գնահատում են ծանր և ծայրահեղ ծանր։ Ներկայում երեխաները բուժվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», -«Կոմերսանտ» -ին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ։

Տեսանյութ ՝