Հունիսի 20-ի ընտրություններից հետո` Գագիկ Ծառուկյանը կհայտարարի իր քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ նախագահ կընտրվի Միքայել Մելքումյանը և կոալիցիոն դաշինք կկազմի ՔՊ-ի հետ։
 
Այս պայմանավորվածությանը իհարկե նպաստել է, և մեծ դեր է ունեցել Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ թե ինչի՞ դիմաց է Գագիկ Ծառուկյանը համաձայնվել նման սցենարի, բոլորդ կտեսնեք շուտով, եթե իհարկե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես որ ծրագրել են իշխանությունները։
 
 
Բայց որ Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց իր բոլոր սկզբունքներին, որոնց դեմ էր 2018-ին հեղափոխության ընթացքում "իշխանափոխություն", դա ակնհայտ է։
 
Փաստացի երկիրը կրկին տանում է Սերժ Սարգսյանին շատ հոգեհարազատ քրեաօլիգարխիկ իշխանության ձևավորման ուղղությամբ։ Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Ալեքսանյան և էլի մի շարք օլիգարխներ այսօր սատարում են Նիկոլ Փաշինյանին` ինչի վրա ժամանակին հենվում էր Սերժ Սարգսյանը։
Ու թող ոչ մեկ չասի, որ այդ ամենը անում է, որ նախկինների վերադարձը բացառի։ Չկա՛ նման բան։
Իսկ այն թատրոնը, որ ցուցադրում էր Գագիկ Ծառուկյանը թե իբր ինքը, կրկնում եմ ԻՆՔԸ երբեք չի միանա Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը` արդեն ասացի, դա բառախաղով թատրոն էր։ Այո ինքը չի միանալու, և հեռանալու է քաղաքականությունից` սա հավաստի տեղեկություն է, որում կհամոզվեք 20 օր հետո։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մանե Էլբակյանը։