Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ և նրանք ստիպված են լինելու պատասխանել այդ նրբությունների մասին հարցերին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ հարցերը կուղղեմ հունիսի 18-ին, ուղիղ եթերում, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել:

«Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք: Ես Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ՝ ինչու՞ է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնվել ու այդպիսով դարձել տարածքային վեճ կողմերի միջև: 

Այստեղից է ի հայտ գալիս նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր և դավաճանական ծրագիրը, որը Քոչարյանն է տարել ու Անվտանգության խորհրդի նսիտում քննարկել: Այս փաստն արձանագրված է այդ նիստին ներկա եղած անձանց կողմից, այդ թվում՝ նաև այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանի խոսքերով: Այս ամենին կետ առ կետ պետք է տրվեն պատասխաններ»:

Մանրամասները տեսանյութում ՝