Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Բոլոր կանայք էլ նույն ցածր բնազդներով են շարժվում. օգտագործում են տղամարդուն ու շպրտում, Մկե ջան։ Հիմա էդ աղջիկը քեզնից ինչ պետք ա տվել ես՝ ինքն էլ վերցրել գնացել ա»։

 


••••••••••
«Երկու ամիս ծանոթի հետ սեքս անել?? Էս ինչ եք դառել տղեք, էս ինչքան եք ընգել։ Իրան ինչ պետք ա վերցրել ա, դու առաջինը պետք ա քեզ գմահատեիր ու չտայիր քո սուրբ առնական մարմինը, Բղդո ջան»։
••••••••••
«Իհարկե ձեր գործն է, բայց մի մոռացեք, որ տղամարդը ոչ միայն մարմնով է զգում, այլև իր հարուստ հոգով ու ներաշխարհով։ Իսկ կինը կարևորը հանգստանա։ »
••••••••••

 

«Երկու ամսվա ծանոթ կնոջը պարզ չի՞ ինչ ա պետք ախր։ Սիրելի Կռե զբաղվեք ձեզնով, աշխատեք ու ապագա ստեղծեք։ Իսկ ձեզ արժանի կինը կգա, երբ գնահատեք Ձեր մարմինն ու հոգին։ Հարգելի Հոսո, աղջկա հետ ստացած մի վայրկյան կայֆի համար չարժի էլի փչացնել ապագան»։
••••••••••
«Պահի ազդեցության տակ կնոջը չեն տրվում։ Ասենք չի կարելի ում հետ ասես քնել, հետո մտածել ոնց մոռանաք էդ կանանց։
Կարող ա ես շատ հին ու փտած եմ, բայց հայ տղամարդ եք ի վերջո, էդքան մի ցածրացեք ու մի տվեք կնոջն անկողնում ընդամենը 2 ամսում»։
••••••••••
 

«Աստված իմ, Վլե ջան, ասում ես՝ սեքս եմ արել աղջկա հետ ու չեմ էլ փոշմանե՞լ, արա հո դու անինքնասեր չես, լավ ա արել օգտագործել ա քեզ, թողել ես՝ արել ա...դու ես մեղավոր»
••••••••••
«Կներես, Հռե ջան, բայց դու լավ էլ փոշմանել ես արածիդ համար, էս գրածդ էդ ա վկայում, փորձի մոռանաս էդ լկտիին ու ապրես նոր, մաքուր կյանքով ու կգտնես քեզ արժանի կնոջը։ Քեզ բարի բախտ, ապէ»։
••••••••••
«Էդ աղջիկը վաղը կգնա մի կույս տղու առնանդա....էէէէ ձեռ կխնդրի, ախպերս, կամուսնանա ու երջանիկ կապրի։ Երկնքից էլ կընկնի մի խնձոր նրա գլխին, ով օգտվել ա տղամարդու մարմնից...»
••••••••••
«Ապէ, ու դու մտածում ես, որ էդ կինը, որ կենդանուց ոչ մի բանով չի տարբերվում, հըլը հետ ա՞ գալու, ապէ լավ էլի, Բռչո»։
••••••••••
«Գուցե հետամնաց քյառթու թվամ, տղաներ, բայց 2 ամիս ու սե՞քս աղջիկա հետ, սիրելիս, բա ուր է հայ տղամարդու արժանապատվությունը, մաքրությունը։ Դու էդ կնոջ առաջինը չես եղել, դրա համար էլ տենց հեշտ թողել գնացել ա։
Մաքուր մնացեք մինչև ամուսնությունը։
Հայ աղջիկը երբեք չի համակերպվում 2-րդը լինելու հետ։ Գնահատեք ձեզ!!!»։

* Եթե տղամարդիկ հավաքվեին ու ոմն տղամարդու մզզցնեին 2 ամիս ծանոթությունից հետո կնոջ հետ սեքս անելու համար։
Խռաշկ