Ֆեյսբուքում նմանատիպ հայտարարություն է տարածվում ՝
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Դիմում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող ադրբեջանական ագրեսիայի դեպքերը և նպաստել իրավիճակի խաղաղ լուծմանը
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավատեր,
Հավատարիմ մնալով ՄԱԿ կանոնակարգով հռչակված նպատակներին՝ փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների հանդեպ,
Հաշվի առնելով
2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը Արցախի վրա,
Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում,
Որպես վերոնշյալ ագրեսիայի շարունակություն՝ 2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զիված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ինչի արդյունքում հրահրվել են բախումներ ՀՀ զինված ուժերի հետ՝ մայիսի 25-ին հանգեցնելով զոհերի,
Ադրբեջանի կողմից լարվածության սրումը՝ հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի՝ հնարավոր ռազմական էսկալացիան կանխել ՄԱԿ կանոնակարգի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված խաղաղ ճանապարհով,
ՄԱԿ կանոնակարգի 35-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվող իրավասությամբ սույնով դիմում ենք Միավորված Ազգերի Կամակերպության Անվտանգության Խորհրդրին՝
քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում, ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը և կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը՝ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ։
Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք․ Սա անօրինական է, ձեր անձնագրի տվյալները կօգնագործվի ընտրություններին։ ՈՉ մի անձնական տվյալ չտրամադրեք ոչ ոք ին։