«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սյունիք թաղամասի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
 
10:30-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության, Նաիրյան, Տարտու, Սարալանջի փողոցների, 1-ին, 2-րդ միկրոշրջանների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 
 
10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով, Մ.Խորենացի, Գր.Լուսավորիչ, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը