Այս հրաշք բալիկը իմ որդին է՝ Պետիկյան Տիգրանը: Նա 4 տարեկան է: 1 տարեկան 10 ամսականից նրա մոտ ախտորոշվեց 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն:
2 տարի լսողական սարքեր կրելը, դասընթացներին, տարբեր թերապիաներին մասնակցելը (չնայած մեր ֆինանսական սուղ պայմաններին) չնպաստեցին երեխայիս խոսքի զարգացմանը:
Այժմ մասնագետներն առաջարկում են կոխլեար իմպլանտացիա՝ բարձր տեխնոլոգիական վիրահատություն, որը հնարավորություն կտա իմ փոքրիկին բավարար չափով լսել և, ի վերջո, խոսել:
Իմպլանտն արժե 13.000$, իսկ վիրահատությունը՝ 2.700.000 դրամ: Հայ-ամերիկյան AIMF (Armenian International Medical Fund – հիմնադիր և նախագահ Սալպի Ագարակյան) բարեգործական ֆոնդը աջակցում է՝ փոխանցելով սարքի գումարի 8000$: Մենք պետք է վճարենք մնացած 10.000$ առաջիկա ամսվա ընթացքում (իմպլանտի գումարը՝ 5000$, իսկ վիրահատության գումարը՝ 2.700.000 դրամ):
Մենք ունենք ֆինանսական աջակցության կարիք: Անգամ ձեր փոքրիկ ներդրումը կարող է օգնել իմ բալիկին ապրել լիարժեք կյանքով:
Կանխավ խորին շնորհակալություն բոլոր աջակցողներին:
Քարտային հաշվեհամարներ՝
ArCA: 4578 8900 0045 4577 (Տիգրանի մայր՝ Աննա Ալեքսանյան)
Ինեկոբանկ
AMD: 2050953884221001
USD: 2050953884221020
EUR: 2050953884221040
RUB: 2050953884221041
Ստացող՝ Տիգրանի մայր՝ Աննա Ալեքսանյան