ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խոսել է կովիդ 19-ի մասին, ինչպես նաև նշել, որ մեկ այլ վիրուս է սպառնում մարդկությանը։

 

 

«Կհայտնվի մեկ այլ վիրուս, որն ավելի վարակիչ եւ մահացու է լինելու, քան այժմյանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի 74-րդ նստաշրջանի բացմանը:

 

 
 

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, հատկապես վիրուսների դեմ պայքարը ցույց է տալիս, որ պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն, այլ ոչ թե մրցակցեն: «Փաստի հետ կապված մենք կանգնած ենք ընտրության առջեւ. միահամուռ գործել կամ լինել չպաշտպանված»,-եզրափակել է Գեբրեյեսուսը: