Նախկին ոստիկանապետ, ներկայումս պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներգրավել է սեփական հորը՝ Գևորգ Սարգսյանին։
Գևորգ Սարգսյանը սոցցանցի իր մեկնաբանություններում իշխանական պրոպագանդային համահունչ կերպով մոլորեցնում է հասարակությանը՝ հայտարարելով, թե, իբր, իշխանությունները հող չեն հանձնել կամ հանձնելու, իսկ այդ վտանգի մասին բարձրաձայնողները դավաճաններ են։ Գևորգ Սարգսյանը, փաստորեն, առաջնորդվում է «դու ասա, որ քեզ չասեն»-ի տրամաբանությամբ և, չտեսնելու տալով որդու իշխանության հայրենակործան, դավաճանական քաղաքական ուղեգիծը, ոչ ավելի, ոչ պակաս, դավաճան է անվանում հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր այն մարդկանց, որոնք բարձրաձայնում են տեղի ունեցող աղետի մասին։