Ֆրանսիայում որոշ համայնքներ հայտարարել են 1 եվրո խորհրդանշական գնով տների եւ հողերի վաճառքի մասին:
Ոչ թանկարժեք տներ են առաջարկում գնել Ռուբա կոմունայում, որը գտնվում է Բելգիայի հետ սահմանին: Այնտեղ կա շուրջ 2,5 հազար լքված օբյեկտ: Գործարքները կկնքվեն որոշակի պայմաններով՝ նոր սեփականատերերը պարտավոր կլինեն վերանորոգել շենքերը եւ հինգ տարի չեն կարողանա դրանք վաճառքի հանել:
Շանթ-դյու-Բուլ կոմունայում վաճառվում են կառուցապատման համար հողամասեր: 1 եվրոյով այնտեղ կարելի է մեկ քառակուսի/մետր տարածք գնել: Բնակավայրը նկարագրվում է որպես կուսական բնության մեջ իդեալական ապաստան, որտեղ կարելի է հանգստանալ մեծ քաղաքների քաոսից:
Բնակիչները ազատ տների մեկ քառորդը օգտագործում են որպես հանգստի վայր: Սակայն իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ մարզերում մշտական բնակվեն, ուստի նրանք ծրագրում են օբյեկտները երեխաներ ունեցող ընտանիքներին վաճառել:
2021 թվականի մարտին Իտալիայի Բազիլիկատայի շրջանի Լաուրենցանա քաղաքում որոշել էին 1 եվրոյով տներ վաճառել եւ գնորդներին հատկապես բարենպաստ պայմաններ տրամադրել: Իշխանությունները ապագա սեփականատերերին թույլ են տվել չվճարել ապահովագրական դեպոզիտը եւ նվազեցրել են փաստաթղթերի ձեւակերպման սակագները: