Պատմում է Զարուհի Փոստանջյանը։

«Ազգային ժողովի մոտից ինձ ոստիկանության մի գնդապետի հրահանգի ներքո ապօրինաբար մտցրեցին մեքենայի մեջ:Մեքենայում փորձեցի հեռախոսով ձայնագրել, ոստիկաններից մեկը հարձակվեց վրաս, հեռախոսը ձեռքիցս խլեց ու շպրտեց մեքենայի հետնամաս:

Հասանք ոստիկանության բաժանմունք: Մի տասը հոգի ոստիկաններէին, ասացի՝ ինչի՞ եք ինձ բերման ենթարկել, սկսեցի իմ բողոքն արտահայտել:  Սպասում էի, ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում, որ հասկանամ ինչ պետք է լինի: Բայց միջանցքից այն կողմ էլ չէի գնում, որովհետև այնտեղ տեսախցիկներ կան, ինձ ավելի ապահով էի զգում: Հետո մի դուռ կար բաց, ասացի՝ ես գնում եմ: Այդ պահին հարձակվեցին վրաս, սկսեցին քաշքշել:

 

 

Հետո, հավանաբար կաշկանդվելով տեսախցիկներից, ինձ քաշքշելով տարան համայնքային ոստիկանության պետի սենյակ:Թուրքանման դեմքով մի ոստիկան՝ քաղաքացիական հագուստով, հրեց ինձ սեղանի վրա, քաշքշեց,սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հարվածներ հասցնել:Ոտքերս ու թևերս լրիվ կապույտ են: Հետո ասեց՝ հեսա քեզ կբռնաբարենք, կսպանենք, նոր կիմանաս, հլը սպասի»: