Փոքրիկն ունի օգնության կարիք. մայրիկը դիմում է մեծ խնդրանքով:
 
 
Բարի մարդիկ, անտարբեր մի անցեք, փոքրիկ Սերոբի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար ընտանիքն ունի ձեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքը:
 
Բոլորիս երազանքը մեկն է, որ բոլոր փոքրիկներն առողջ լինեն, խնդրում եմ, օգնեք իրականություն դարձնել նաև մեր երազանքը։
5-ամյա Սերոբի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող մկանային հիվանդություն. շարակցական հյուսվածքների նյութափոխանակության խանգարման հիվանդությունների խմբից՝《Մուկապոլիսախարիդոզ》(МПС) 1 կարգի։
Հիվանդությունն ուղեկցվում է հենաշարժիչ համակարգի, սիրտ-անոթային, ներվային, տեսողական ու լսողական համակարգերի շատ արագ ախտահարմամբ։
Հայաստանում հիվանդությունը պատշաճ ուսումնասիրված չէ և մասնագետների բացակայության խնդրի պատճառով, փոքրիկի միակ փրկությունը՝ բուժումն արտերկրում կազմակերպելն է։
 
Անհրաժեշտ նախնական գումարի չափը 18.000€ է։
Օգնել ցանկացողները կարող են նաև կապ հաստատել ծնողների հետ հետևյալ հեռախոսահամարներով.
+37493511810 Լիլիթ
+37477511510 Սասուն
 
Բարի մարդիկ, մենք պարզապես այլընտրանք չունենք, հուսով եմ կհասկանաք ու կօգնեք մեզ։
Ցանկացած, նույնիսկ ամենափոքրիկ օգնություն Սերոբի համար կենսականորեն անհրաժեշտ է, և կփրկի նրա կյանքը:
Շնորհակալ ենք բոլորիդ, որ այս դժվարին պահին մեզ միայնակ չեք թողնում։