ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը
«Լինելով Արցախյան հաղթական պատերազմում զինվոր ու հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, և ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, ԵԿՄ-ին ու իմ կոչմանը»։