Այսօր ԱԺ փոխնախագահ, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ մասնակցեցինք Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:
 
Դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։
 
 
Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների եւ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցների միջեւ։
Սա մարզային 4-րդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից: