Կարդալ մինչև վերջ
Կարևոր...
Պարոն Փաշինյան հարգում եմ ձեզ,դուք մեր Դուխով Նիկոլն եք,երբեք ձեզ չեմ մեղադրել ու չեմ անվանել դավաճան կամ հողատու ,,, ձեզ սիրել եմ ձեր հարցազրույցներից հետո երբ խոսում էիք Աստծու մասին ու ձեր հավատքի Աստծով ապրող ու հավատքով մարդը խարդախ չի կարող լինել, մեկ-մեկ խղճում եմ ձեզ (ոչ վատ իմաստով) խղճում եմ որ դեռ դիմանում եք...

Ձեր կողմից սխալներ եղել են, դրանցից գլխավորը այն է որ մինչև այսօր մեղավորները ազատության մեջ են ,,,,Ձեզ սատարելու համար կորցրել եմ աշխատանքս հեռուստաընկերություննրում , բայց թքած ունեմ դրա վրա,կարևորը ազնիվ եմ ու չեմ վաճառվել, ձեզ սատարլու համար նոր անուն եմ ստացել ՝ զոմբի բայց էլի թքած ունեմ ,ձեզ սատարելու համար կորցրել եմ շատ մոտ ընկերներ ,բայց կրկնակի անգամ թքած ունեմ ....

 

 

Պայքարեք խնդրում եմ ,պայքարեք 30 տարիների քանդածը հետ բերելու կամ գոնե պահելու համար  Երբեք այսքան կոտրված չեմ եղել , հավատս կորցրել եմ որ լավ կլինի , բայց ձեզ հավատում եմ դեռ. Ես մի հստակ բան գիտեմ եթե գան նախկիները ես կլքեմ երկիրս որի համար ինձ կհամարեմ ստոր մարդ, բայց կգնամ  Լավ նայեք ձեզ մենք ձեզ հետ ենք

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արամ Ավետիսյանը։