ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է Տավուշի գյուղերը Ադրբեջանին փոխանցելու պայմանագիրը

«Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 



Հիշեցնենք, որ խոսքը գնում է նոր փաստաթղթի մասին, որով Փաշինյանը Տավուշից թշնամուն է փոխանցվելու 7 գյուղ, իրականացվելու է սահանների դեմարկացիա:

 

Նա հայտարարեց, որ ինքը ստորագրելիք փաստաթուղթը չի հրապարակի, որովհետև կոռեկտ չի աշխատանքային թուղթ հրապարակելը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ նշելով, որ Նիկոլը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջները՝ երեք պայմանով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը:Այս մասին հայտնում է mediaport-ը։