Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը
Սեպտեմբերի 28- ից առ այսօր Լենդրուշը անգիտակից վիճակում Երևանի Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է վեգետատիվ ստատուսում:
Այս պահին մայոր Լենդրուշին անհրաժեշտ է նյարդավերականգնողական բուժօգնություն, որը ՀՀ- ում ստանալ հնարավոր չէ։ Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոցից ստացել ենք դրական պատասխան `բուժումը այնտեղ շարունակելու համար, որի համար անհրաժեշտ է մոտ 160000 եվրո:
 
Ձեր փոխանցումները կարող եք կատարել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ում (ARMRCONOMBANK OJSC) Լեդրուշի կնոջ՝ Ռուզան Վլադիմիրի Վերդիյանի անվամբ բացված հետևյալ հաշվեհամարներին՝
163318020969 AMD
163318020985 EUR
163318020993 RUR
163318020977 USD
Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը այն նվիրյալներից է, ով հայրենիքին ծառայելը միշտ պատիվ է համարել եւ այդ գիտակցումով անմնացորդ տրվել է իր գործին, զինվորներին, զինակից ընկերներին։ Այս գիտակցումով է, որ հոգ է տարել, որպեսզի յուրաքանչյուր զինակից սաղավարտ կրի՝ մոռանալով իր մասին, սեփական ապահովության մասին։ Սեպտեմբերի 28-ին եղել է դիտակետում՝ ստանալով գանգուղեղի բաց վնասվածք։
 
Լենդրուշը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում, 1989 թվականի սեպտեմբերի 16 -ին: Դեռ դպրոցական տարիներից էր որոշել զինվորական կրթություն ստանալ, ուստի ավարտելով գյուղի դպրոցը՝ ընդունվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև՝ միացավ ՊԲ -ի «Եղնիկներ» զորամասի սպայական անձնակազմին՝ որպես գումարտակի հրամանատար:
 
Տարածել