Կարենը պատերազմում կորցրել է երկու ձեռքը. նրա համար գեղեցիկ առանձնատուն կկառուցենք, շուտով կպրոթեզավորվի

Կարենն Ալավերդուց է` Սանահին-Սարահարթ թաղմասից։ 44-օրյա պատերազմում կորցրել է երկու ձեռքը։

 



Կարենը տուն չունի։ 

Տունը, որտեղ բնակվում են, սեփականության իրավունքով, իրենցը չէ։ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Սարահարթում գեղեցիկ առանձնատուն կկառուցի` ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ` Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ։

Կարենը շուտով նաև կպրոթեզավորվի։ Կառավարությունն ջանք ու միջոց չի խնայելու։ Նա վերականգնողական փուլ է անցել Զինվորի տանը` մեր հզոր բժիշկների հսկողությամբ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից Կարենը նաև 58 մլն դրամ է ստանալու. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարում` ամսական 200.000 դրամ։

Կարեն ջան, պատիվ է քեզ հետ շփվելը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Իմ քայլը խմբակցության պատգամավոր ՝ Արեն Մկրտչյանը։