Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Հարց.
-Ինչու՞ ԱՄՆ-ն և Արևմուտքը չկասեցրին Արցախյան պատերազմը։
Պատասխան.
- Նրանց պետք էր, որ հողերը վերադառնան Ադրբեջանին, որ հայերը զարթնեն թմբիրից ու հասկանան, որ երբեք չի եղել ,,ծովից-ծով Հայաստան-2,, նախագիծ, որ Արցախյան պատերազմը Սովետական միությունը վերականգնելուն ուղղված տասնամյակներ ձգվող դավադրություն է եղել։ Ու նրանց պետք էր, որ հալչի և շարունակվի Սովետը քանդելու սառած գործընթացը մեր տարածաշրջանում։
Հարց.
- Ինչու Ռուսաստա՞նը չկասեցրեց պատերազմը.
Պատասխան.
- Ռուսաստանը նախապես արված առևտրով Ադրբեջանին վերստին Սովետ բերելու քայլ արեց, իսկ սովետականացած Հայաստանին Ցարական Ռուսաստանի կազմ մտցնելու քայլ արեց, ավելի ցածր ինքնավարությամբ, քան ուներ Հայաստանը մինչ պատերազմը։
Հարց.
- Հայաստանն ինչու՞ չկասեցրեց պատերազմը։
Պատասխան.
- Հնարավոր է սպասարկեց վերը շարադրած երկու կենտրոնների շահը՝ մեկինն ավել, մյուսինը պակաս։ Համենայնդեպս արդյունքում այդպես ստացվեց։ Լիարժեք պատասխանի համար նոր տվյալներ են պետք ու մտածել է պետք։
Հարց.
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է պատերազմի առաջին օրերին արդեն հասկանալի էր, որ պարտվելու ենք, ուղղակի ՀՀ-ում էլիտան (տեսակավորված աղբը), այսինքն քաղաքական վերնախավը համաձայնության չէր գալիս, դավաճանի պիտակից էին վախենում։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էլ է պնդում, որ պատերազմի առաջին օրերին պարզ էր, որ պարտվելու ենք։ Արդյո՞ք նրանք ճիշտն են ասում։
Պատասխան.
- Ոչ թե պատերազմի առաջին օրերին, այլ առաջին ժամերին է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չպիտի համարենք։ Այսինքն պետության թիվ մեկ ղեկավարը հնարավոր արհավիրքի մասին իմացել ու ակնարկել է ամենասկզբում։
Հարց.
- Այդ դեպքում ինչու՞ չի ասել ամենազկզբում, ինչու՞ անկեղծ չի եղել քաղաքացիների այսինքն ժողովրդի հետ։
Պատասխան.
- Չգիտեմ։ Եթե ասեին իրականությունը, մարդիկ չէին գնա մսաղացի մեջ հայտնվելու, ստիպված կլինեին հանձնվել։ Ինչ որ մեկին գուցե պետք է եղել ժամանակ ձգել, ժամանակ շահել, ինչ որ խնդիր իրականացնելու համար։ Հնչել են կարծիքներ որ ժամանակ էր պետք ԱՄՆ ընտրությունները կանխատեսելու համար, կամ ժամանակ էր պետք ԱՄՆ-Իսրաելական աջակցությամբ Իրանի վրա հարձակվելու համար։ Գուցե ժամանակ էր պետք մեր բանակը ջախջախելու համար, որ հետո Սյունիքի անվտանգությունն անգամ չկարողանանք ապահովել ու խնդրենք Ռուսաստանին, որպեսզի մեզ դարձնի Ռուսական գուբերնիա։ Չգիտեմ։ Գուցե իշխանությունները վախեցել են, որ կասեցնելով պատերազմը մեր տհաս թմբիրը և սառեցված, անպտուղ հակամարտությունը կշարունակվի էլի երկար տարիներ, ու ավելի լավ է մինչև վերջ թարախակույտը դատարկվի։ Չէ՞ որ 2016-ին էլ տվեցինք հողեր, ու այդպես էլ խելքի չեկանք։ Եթե պատերազմն ավարտվեր միայն հարավի հանձնումով, գուցե էլի խելքի չգայինք։ Չգիտեմ։
Հարց.
- Ինչպիսի՞ն է լինելու հանգուցալուծումը։
Պատասխան.
- Նախ պետք է բացվեն հարցի հետ կապված բոլոր գաղտնի թղթապանակները։ Բոլոր փակ քննարկումներն ու ժողովները պիտի հրապարակայնացվեն։ Մարդիկ պիտի իմանան թե ինչու ու ինչ կատարվեց իրենց հետ։ Եթե մարդիկ չգիտեն կայծակի առաջացման ֆիզիկան, ապա վախից կամ մեկ այլ զգացմունքայնությունից հորինում են կայծակի աստված, հետո աղոթում են այդ չեղած աստծուն, հետո զոհեր են մատուցում կայծակին... Հետո էլ գալիս են Կոնկիստադորները, ու բոլորի լավը քունում...
Այնպես որ, նախ իմանալ է պետք, թե մեզ հարվածած էս կայծակը ինչ երևույթ էր, ու ինչ մեխանիզմով է առաջանում։ Հենց իմացանք արհավիրքի առաջացման ֆիզիկան և քիմիան, ապա կհասկանանք նաև, թե ինչպես դրա հետ աշխատել ու կառավարել։
Զրույց ԻՆՔՍ ինձ ՀԵՏ։