Սիրելի ընկերներ, այս երիտասարդ գեղեցկուհի մայրիկն Արմինեն է, որն արդեն 3 տարի է պայքարում է քաղցկեղ կոչվող չարիքի դեմ: Դեռևս 2018թ.-ին Արմինեի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Վիրահատությունից և քիմիաթերապիայից հետո թվում էր թե ամեն ինչ լավ է, սակայն մեկ ամիս առաջ չարիքը կրկնվեց՝ այս անգամ ախտահարելով լյարդը:
 
 
Արմինեի լիարժեք ապաքինման և բնականոն կյանք վերադառնալու համար անհրաժեշտ է բուժումը կազմակերպել Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում:
 
Արմինեն 2 հրաշալի որդիների մայր է, իսկ ամուսինը՝ Պողոս Խալաթյանը, Արցախյան վերջին պատերազմի մասնակից է, և առաջին օրվանից եղել է մարտական գործողությունների ամենաթեժ կետերում, որի համար էլ պարգևատրվել է արիության մեդալով: Պողոսը մինչ օրս մասնակցում է հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
 
Սիրելի բարեկամներ, Արմինեի բուժումը նախատեսվում է իրականացնել Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայում, որից արդեն ստացել ենք նախահաշիվ. բուժման արժեքը կազմում է շուրջ 73,000 դոլար (վերջինս համարժեք է նախահաշիվով ներկայացված 60,000 եվրոյին), որից հարազատների ու ընկերների օգնությամբ հավաքվել է 14.000 դոլար գումար, բուժման համար անհրաժեշտ է ևս 59.000 դոլար գումար, որն ընտանիքն ի վիճակի չէ վճարել: Կարող եք փոխանցել նաև հետևյալ կերպ՝
ArCa - 4083 0600 1028 4541 Poghos Khalatyan (ամուսին)
Ameriabank AMD – 1570069476990200 Armine Sarukhanyan
Ինեկոընկեր - 091984594 Նունե Սարուխանյան (քույր)
Idram - 382510517